Մինչեւ տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg
https://parstoday.ir/hy/news/world-i180978-Մինչեւ_տարեվերջ_զանգվածային_անկարգություններ_կարող_են_տեղի_ունենալ_101_երկրներում._bloomberg
Աշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 12:43 Asia/Tehran
  •  Մինչեւ տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg

Աշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել Է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի մեծացում, ինչն ամենաբարձր եռամսյակային աճն Է 2016 թվականին համապատասխան հաշվարկներ սկսելու պահից: Միեւնույն ժամանակ 42 պետություններում ռիսկը նվազել է:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, անկարգությունների համար նախադրյալներն աճում են Եվրամիության երկրներում Էներգակիրների գների բարձրացման ֆոնին:

Զարգացող երկրներում հասարակական դժգոհությունը բացատրվում Է սննդամթերքի թանկացմամբ եւ գլոբալ պարենային ճգնաժամի հետ կապված անհանգստություններով: Նաեւ ընդգծվում Է, որ առաջիկա ամիսներին ռիսկերը կաճեն: Սպասվում է, որ աշնան եւ ձմռան շրջաններում Եվրոպայի երկրներում կսաստկանա Էներգետիկ ճգնաժամը եւ կթանկանա ապրուստի արժեքը:

Երաշտը եւ ջրի պակասը շատ երկրներում կհանգեցնեն պարենի գների աճի, ինչը կարող Է տեղային բողոքներ հարուցել առավել տուժած շրջաններում: Հասարակական հուզումների առաջացման՝ մեծացած ռիսկով երկրների ցանկ են մտել, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը եւ Ուկրաինան: 2023 թվականին ռիսկերի աճ Է կանխատեսվում, բացի այլ երկրներից, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեյցարիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am