Բաքվում կայանալու է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i181004-Բաքվում_կայանալու_է_Իրանի_Ադրբեջանի_և_Ռուսաստանի_եռակողմ_հանդիպումը
Բաքվում Իրանի դեսպանն ասել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 14:33 Asia/Tehran
  • Բաքվում կայանալու  է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի  եռակողմ հանդիպումը

Բաքվում Իրանի դեսպանն ասել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին ուրբաթ օրը, հանդիպել և զրուցել է Ադրբեջանի փոխվարչապետ, Իրանի հետ համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի հետ:

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների վերջին զարգացումների, այս տարվա ընթացքում դրանց 22 տոկոս աճի, ինչպես նաև հատկապես տրանսպորտային ոլորտում համատեղ նախագծերի մասին:

Հայտարարվել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի և Ռաշտ-Աստարա երկաթուղու վերաբերյալ։