Մեծ Բրիտանիան անհանգստացած է Եղիսաբեթ թագուհու առողջական վիճակով
https://parstoday.ir/hy/news/world-i181456-Մեծ_Բրիտանիան_անհանգստացած_է_Եղիսաբեթ_թագուհու_առողջական_վիճակով
Բժիշկները մտահոգված են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով։ Թագուհին Բալմորալում բժիշկների հսկողության տակ է, ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդարգության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2022 14:18 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան անհանգստացած է Եղիսաբեթ թագուհու առողջական վիճակով

Բժիշկները մտահոգված են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով։ Թագուհին Բալմորալում բժիշկների հսկողության տակ է, ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդարգության մեջ։

«Այսօր առավոտյան լրացուցիչ գնահատումից հետո թագուհու բժիշկները մտահոգված են Նորին Մեծության առողջությամբ եւ նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ: Թագուհին շարունակում է իրեն հարմարավետ զգալ եւ կմնա Բալմորալում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, վարչապետ Լիզ Թրասն ասել է, որ ողջ երկիրը խորապես անհանգստացած է պալատից ստացվող լուրերով։ «Իմ մտքերը եւ ամբողջ Միացյալ Թագավորության մարդկանց մտքերը Նորին Մեծություն Թագուհու եւ նրա ընտանիքի հետ են»,-գրել է նա թվիթերյան գրառման մեջ։

https://news.am/arm/news/719224.html