Մեծ Բրիտանիան անհանգստացած է Եղիսաբեթ թագուհու առողջական վիճակով
Բժիշկները մտահոգված են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով։ Թագուհին Բալմորալում բժիշկների հսկողության տակ է, ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդարգության մեջ։
«Այսօր առավոտյան լրացուցիչ գնահատումից հետո թագուհու բժիշկները մտահոգված են Նորին Մեծության առողջությամբ եւ նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ: Թագուհին շարունակում է իրեն հարմարավետ զգալ եւ կմնա Բալմորալում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, վարչապետ Լիզ Թրասն ասել է, որ ողջ երկիրը խորապես անհանգստացած է պալատից ստացվող լուրերով։ «Իմ մտքերը եւ ամբողջ Միացյալ Թագավորության մարդկանց մտքերը Նորին Մեծություն Թագուհու եւ նրա ընտանիքի հետ են»,-գրել է նա թվիթերյան գրառման մեջ։
https://news.am/arm/news/719224.html