Սեպտեմբեր 10, 2022 08:36 Asia/Tehran
  • Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Հյուսիսային Կորեայի հիմնադրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է. «Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համագործակցությունը կօգնի ամրապնդել կայունությունն ու խաղաղությունը Արևելյան Ասիայի տարածաշրջանում»։

Ընդգծելով, որ Մոսկվան և Փհենյանը մշտապես կարևորել են բարեկամական հարաբերությունների պահպանումը, Ռուսաստանի նախագահը նշել է. «Այս հարաբերություններն աստիճանաբար ամրապնդվել են և հանգեցրել  ամուր համագործակցությունների բազմաթիվ ոլորտներում»:

Պուտինն առողջություն և հաջողություն է մաղթել Կիմ Չեն Ընին և Հյուսիսային Կորեայի ժողովրդին՝ նշելով, որ երկու երկրների համագործակցությունները, ի վերջո, պետք է ամրապնդեն կայունությունն ու անվտանգությունը Կորեական թերակղզում և ընդհանրապես Հյուսիսարևելյան Ասիայում։

Պիտակ