Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i182008-Փաշինյանն_ու_Ալիևը_հաստատել_են_Սամարղանդում_ՇՀԿ_գագաթնաժողովին_մասնակցելու_մտադրությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 15:06 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը:

«Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա:

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։