Չինաստանը ողջունում է Իրանի միանալը Շանհայի համագործակցության կազմակերպությանը
https://parstoday.ir/hy/news/world-i182160-Չինաստանը_ողջունում_է_Իրանի_միանալը_Շանհայի_համագործակցության_կազմակերպությանը
Իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Թեհրանի՝ ՇՀԿ-ին միանալու կապակցությամբ ասելով.«Պեկինը աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունը պահպանելու հարցում»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2022 19:23 Asia/Tehran

Իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Թեհրանի՝ ՇՀԿ-ին միանալու կապակցությամբ ասելով.«Պեկինը աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունը պահպանելու հարցում»։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր առավոտյան ԻԻՀ-ի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասաց.«Պեկինը շնորհավորում է Իրանին ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության կապակցությամբ և ցանկանում է ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը այս կազմակերպության շրջանակներում»։

Այաթոլլահ Ռաիսին այսօր գլխավորել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու պատվիրակությունը, ինչպես նաև երկկողմանի այց կատարել այս երկիր։

Սի Ցզինպինը նաեւ ընդգծել է.«Պեկինը աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունը պահպանելու հարցում և պատրաստ է համագործակցել Իսլամական Հանրապետության հետ՝ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը պահպանելու և զարգացող երկրների ընդհանուր շահերը պահպանելու համար»։