Մադուրոն այցելել է Վենեսուելայում ընթացող իրանական գիտատեխնիկական արտադրանքի ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/world-i182170-Մադուրոն_այցելել_է_Վենեսուելայում_ընթացող_իրանական_գիտատեխնիկական_արտադրանքի_ցուցահանդես
Մադուրոն այցելել է Վենեսուելայում ընթացող իրանական գիտատեխնիկական արտադրանքի ցուցահանդես:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2022 08:28 Asia/Tehran
  • Մադուրոն այցելել է Վենեսուելայում ընթացող իրանական գիտատեխնիկական արտադրանքի ցուցահանդես

Մադուրոն այցելել է Վենեսուելայում ընթացող իրանական գիտատեխնիկական արտադրանքի ցուցահանդես:

Ցուցահանդեսում 81 իրանական ընկերություններ և 50 վենեսուելական տեխնոլոգիական խմբեր ցուցադրել են իրենց վերջին տեխնոլոգիական և թվային արտադրանքները:

Ցուցահանդեսը բացվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի,  մի խումբ նախարարների և պաշտոնյաների, Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթուլլա Սոլթանիի և Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական ոլորտի ակզմակերպությունների մի խումբ տնօրենների ներկայությամբ։

Ավտոմոբիլային արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության, բժշկական սարքավորումների, ՏՀՏ և ստեղծարար արդյունաբերության ոլորտում իրանական խոշորագույն և ռազմավարական ընկերությունները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց ձեռքբերումները։

Ցուցահանդեսում ներկայացված են 500 ապրանքատեսակներ բարձրորակ գիտելիքահենք և տեխնոլոգիական ընկերություններից, որոնց արտահանումն այդ երկիր նախատեսվում է դյուրացնել: