Թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել․ Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i183260-Թղթե_դոլարներով_եւ_եվրոներով_չի_կարելի_մարդկանց_կերակրել_Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել, սնունդ է պետք, փոխանցում է MK-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2022 10:10 Asia/Tehran
  • Թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել, սնունդ է պետք, փոխանցում է MK-ն։

Նրա խոսքով, դրա համար եվրոպացի քաղաքական գործիչները ստիպված են համաքաղաքացիներին համոզել քիչ ուտել եւ ավելի քիչ լողանալ։

«Այս թղթիկներով կերակրել չի կարելի: Իսկ արեւմտյան սոցիալական ցանցերի վիրտուալ ուռճացված կապիտալիզացիայով անհնար է տուն տաքացնել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Ուրբաթ օրը Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

news.am