Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i183272-Էրդողանը_հնարավոր_է_համարել_Փաշինյանի_հետ_հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հոկտեմբեր 01, 2022 13:39 Asia/Tehran
  • Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Հնարավոր է, որ Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ», - հայտարարել է Էրդողանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ևս չի բացառել Պրահայում Թուրքիայի 

նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը: