Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Հոկտեմբեր 01, 2022 13:39 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Հնարավոր է, որ Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ», - հայտարարել է Էրդողանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ևս չի բացառել Պրահայում Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:
Պիտակ