Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետական նախարարի պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/world-i183530-Արայիկ_Հարությունյանը_Ռուբեն_Վարդանյանին_առաջարկել_է_Արցախի_պետական_նախարարի_պաշտոնը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետական նախարարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 16:01 Asia/Tehran
  • Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետական նախարարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետական նախարարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի   պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:

Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,- գրել է Հարությունյանը:

armenpress.am