ԱՀԿ-ն հայ ռազմագերիների մասով սահմանված գործառույթ չունի. Մայքլ Ռայան
https://parstoday.ir/hy/news/world-i183606-ԱՀԿ_ն_հայ_ռազմագերիների_մասով_սահմանված_գործառույթ_չունի._Մայքլ_Ռայան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով սահմանված գործառույթ չունի, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 13:58 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն հայ ռազմագերիների մասով սահմանված գործառույթ չունի. Մայքլ Ռայան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով սահմանված գործառույթ չունի, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:

«Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է, նաև՝ Կարմիր խաչի: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր կամ հիվանդ, բայց ռազմագերիների մասով ԱՀԿ-ն սահմանված գործառույթ չունի», - նշեց նա:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոկենշաուբն էլ ընդգծեց՝ ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում է թե՛ ճգնաժամերի, թե՛ հակամարտությունների ընթացքում և թե դրանցից առաջ՝ փորձելով ապահովել տվյալ երկրի պատրաստվածության բարձր մակարդակը:

Հիշեցննեք՝ Հայաստանում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը:

Աշխարհի ավելի քան 500 պատվիրակներ ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպմանը կմեկտեղեն ջանքերը՝ հակամարտություններին ավելի արագ արձագանքելու համար:

Ավելի քան 110 երկրներից ժամանած մասնակիցներին, որոնց թվում են ԱԱԲԹ-ներ, տեխնիկական փորձագետներ և մի շարք կազմակերպություններից միջազգային գործընկերներ, հնարավորություն է տրվում անդրադառնալ ու ծանոթանալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում քաղված դասերին և նորարարական ու կյանք փրկող մոտեցումներին: