Ալիևը Պրահայում գոհունակություն է հայտնել «բրյուսելյան ձևաչափով» հանդիպումներից
https://parstoday.ir/hy/news/world-i183694-Ալիևը_Պրահայում_գոհունակություն_է_հայտնել_բրյուսելյան_ձևաչափով_հանդիպումներից
Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումների «բրյուսելյան ձևաչափին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 13:18 Asia/Tehran
  • Ալիևը Պրահայում գոհունակություն է հայտնել «բրյուսելյան ձևաչափով» հանդիպումներից

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումների «բրյուսելյան ձևաչափին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։

Այդ մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

«Կողմերն ընդգծել են Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների կարևորությունը՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը խթանելու համար։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը՝ խաղաղության օրակարգի ձևավորման հարցում միջնորդության համար։Քննարկվել է Հարավային Կովկասի հարցով նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը», - նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

aysor.am/