Զախարովան՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i183884-Զախարովան_Ղրիմի_կամրջի_վրա_տեղի_ունեցած_պայթյունի_մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 16:01 Asia/Tehran
  • Զախարովան՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։

Պայթյունից բռնկվել են գնացքի վառելիքի յոթ բաք։ Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպի առնչությամբ հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով։