Չավուշօղլուն եւ Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները
https://parstoday.ir/hy/news/world-i183984-Չավուշօղլուն_եւ_Կուլեբան_քննարկել_են_Ուկրաինայի_վերջին_իրադարձությունները
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 11:45 Asia/Tehran
  • Չավուշօղլուն եւ Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

«Այսօր առավոտյան (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինիայի մի քանի քաղաքների վրա հարձակումներից հետո արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ եւ կարծիքներ փոխանակել վերջին իրադարձությունների շուրջ»,-հաղորդել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում, հրթիռներ են ընկնում: Հաղորդվել Է Կիեւում, Դնեպրում, Լվովում, Խարկովում այլ այլ քաղաքներում պայթյունների մասին: