Պուտինը Էրդողանին առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել
Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։«Ձեր էներգետիկայի նախարարի և Botas-ի ղեկավարի հետ խորհրդակցություններից հետո մենք պայմանավորվեցինք «Գազպրոմի» հետ, և ես դա հրապարակավ ասացի՝ եթե շահագրգռվածություն լինի Թուրքիայից և այլ երկրներից մեր պոտենցիալ գնորդներից, մենք կարող ենք դիտարկել գազատարի ևս մեկ համակարգ կառուցելու և Թուրքիայում գազի հանգույց ստեղծելու հնարավորությունը այլ երկրներին, երրորդ երկրներին վաճառելու համար։ Առաջին հերթին, իհարկե, եվրոպական երկրներին»,- ասել է ՌԴ նախագահը։
Նախօրեին «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի ժամանակ իր ելույթում պետության ղեկավարը նշել էր, որ Մոսկվան կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքից» տեղափոխել «Թուրքական հոսք»։ Ըստ նրա՝ նման որոշումը արդարացված է տնտեսական օգուտների տեսանկյունից, բացի այդ, այս երթուղին շատ ավելի անվտանգ է։