Պուտինը զգուշացրել է սովի և լայնածավալ սոցիալական ցնցումների սպառնալիքի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i184298-Պուտինը_զգուշացրել_է_սովի_և_լայնածավալ_սոցիալական_ցնցումների_սպառնալիքի_մասին
Ներկա պայմաններում սովի և սոցիալական լայնածավալ ցնցումների իրական վտանգ կա հատկապես ամենաաղքատ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 13:38 Asia/Tehran
  • Պուտինը զգուշացրել է սովի և լայնածավալ սոցիալական ցնցումների սպառնալիքի մասին

Ներկա պայմաններում սովի և սոցիալական լայնածավալ ցնցումների իրական վտանգ կա հատկապես ամենաաղքատ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) գագաթնաժողովում պետության ղեկավարն ընդգծել է, որ դա պայմանավորված է, մասնավորապես, համաշխարհային էներգիայի և պարենային ապրանքների գների աճող անկայունությամբ։ Արդյունքում, ըստ նրա, կյանքի որակը վատթարանում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։

«Մեր համաժողովը և այլ տարածաշրջանային ասոցիացիաները պետք է լուծեն բազմաթիվ սուր խնդիրներ։ Ես, ի թիվս այլ բաների, նկատի ունեմ էներգառեսուրսների, սննդամթերքի, պարարտանյութերի, հումքի և այլ կարևոր ապրանքների համաշխարհային գների անկայունությունը։ Դա հանգեցնում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում կյանքի որակի վատթարացման։ Ավելին, կա սովի և լայնածավալ սոցիալական ցնցումների իրական վտանգ, հատկապես ամենաաղքատ երկրներում»,- ասել է Պուտինը:

yerevan-times.com