Տոկաեւը կոչ Է արել «կանաչ միջանցքներ» ստեղծել պարենային անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/world-i184324-Տոկաեւը_կոչ_Է_արել_կանաչ_միջանցքներ_ստեղծել_պարենային_անվտանգության_համար
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւն առաջարկում Է «կանաչ միջանցքներ» ստեղծել Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների միջեւ՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 15:49 Asia/Tehran
  • Տոկաեւը կոչ Է արել «կանաչ միջանցքներ» ստեղծել պարենային անվտանգության համար

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւն առաջարկում Է «կանաչ միջանցքներ» ստեղծել Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների միջեւ՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար:

«Հարկավոր Է, որ մենք միասնականացված մոտեցումներ մշակենք՝ գնահատելու կարեւոր արտադրանքների համապատասխանությունը ազգային չափորոշիչներին, ինչպես նաեւ «կանաչ միջանցքներ» ստեղծել ԱՓՎՄԽ-ի անդամ պետությունների միջեւ՝ այս կատեգորիայի ապրանքների համար»,-ասել Է Տոկաեւը՝ հանդես գալով Խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի ընթացքում:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ «հեռանկարային է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների ամագործակցության հաստատումը Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության հետ, որի կենտրոնակայանը գտնվում Է Աստանայում»: «Հաշվի առնելով մեր երկրների գյուղատնտեսական ներուժը՝ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել կարիքավոր երկրներին պարենամթերքով եւ պարարտանյութերով ապահովելու համար»,-նշել Է Ղազախստանի նախագահը: Տոկաեւն ընդգծել Է, որ «ԱՓՎՄԽ-ի տարածքում անհրաժեշտ Է պարենային անվտանգության ապահովման ռեալ աշխատող մեխանիզմ»: Նրա խոսքով՝ Ասիան արտադրում Է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի երկու երրորդը, բայց շարունակում Է խոցելի մնալ այս ոլորտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: