Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ պատերազմները երբեք խնդիրները չեն լուծում
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր «Ես աղաչում եմ քեզ Տիրոջ անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում, որը կթողարկվի հոկտեմբերի 18-ին, գրել է. «Պատերազմները երբեք խնդիրներ չեն լուծում»:
Գրքի հատվածները հրապարակել է La Stampa թերթը։
Նրա խոսքով, նորագույն պատմությունը նույնիսկ ցույց է տալիս «շահարկված պատերազմների» օրինակներ, որոնց պարագայում կեղծ հավակնություններ են ստեղծվել եւ ապացույցներ են կեղծվել՝ այլ պետությունների վրա հարձակումն արդարացնելու համար։
Նա կոչ է արել քաղաքական իշխանություններին՝ վերջ տալ շարունակվող պատերազմներին, չշահարկել տեղեկատվությունը եւ չխաբել իրենց ժողովուրդներին՝ փորձելով հասնել ռազմական նպատակների։
Պապի խոսքով՝ չկա դեպք, երբ պատերազմը կարելի է արդարացնել:
Նա պատերազմն անվանել է անարդյունավետ պատասխան, քանի որ այն երբեք չի լուծում առաջ քաշված խնդիրները։
«Արդյո՞ք Եմենը, Լիբիան կամ Սիրիան, նշելով մի քանի ժամանակակից օրինակներ, ավելի լավ են ապրում, քան մինչ հակամարտությունները», - նշել է Պապը:
news.am