Աֆղանստանն ամենաքաղցած երկրներից է համարվում
Քաղցած երկրների ցանկում, Աֆղանստանն ամենաաղքատներից է համարվում:
Աֆղանստանը 109-րդ տեղում է աշխարհի ամենաքաղցած երկրների շարքում, մինչդեռ այդ երկրի տնտեսությունը անկում է ապրում, իսկ ԱՄՆ-ն արգելափակել և բռնագրավել է երկրի ակտիվները։
Աֆղանստանում ԱՄՆ բանակի և նրա դաշնակիցների 20-ամյա ռազմական ներկայությունը և դրա հետևանքով պատերազմը ոչնչացրել են երկրի տնտեսական և առողջապահական ենթակառուցվածքները։
Այս իրավիճակում 2021 թվականի օգոստոսի վերջին Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց և այդ երկրում թալիբների իշխանության հասնելուց հետո, անհիմն պատրվակներով ԱՄՆ-ն արգելափակեց և յուրացրեց այդ երկրի մոտ 10 միլիարդ դոլարի ակտիվները, և պատժամիջոցներ կիրառեց այդ երկրի դեմ և այդպիսով ծանրացավ աֆղան ժողովրդի վիճակը: