Ռուսաստանը կտրուկ նախազգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին Ուկրաինա զենք ուղարկելու վարաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i184604-Ռուսաստանը_կտրուկ_նախազգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմին_Ուկրաինա_զենք_ուղարկելու_վարաբերյալ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին Ուկրաինա զենք ուղարկելու վարաբերյալ ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 14:17 Asia/Tehran
  • Ռուսաստանը կտրուկ նախազգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին Ուկրաինա զենք ուղարկելու վարաբերյալ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին Ուկրաինա զենք ուղարկելու վարաբերյալ ։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Ուկրաինային սպառազինության համակարգերի մատակարարումը նշանակում է Մոսկվայի և Թել Ավիվի  միջև հարաբերությունների խզում։

Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել է, որ թվում է թե Սիոնիստական ​​ռեժիմը ձգտում է զենք ուղարկել Ուկրաինայի ռեժիմին։

Չնայած Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև աճող լարվածությանը՝ կապված ուկրաինական պատերազմի վերաբերյալ օկուպացիոն ռեժիմի դիրքորոշմանը, կիրակի օրը  Իսրայելցի մի  պաշտոնյա պահանջել է զենք ուղարկել Ուկրաինա։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և Սիոնիստական ​​ռեժիմի հակառուսական մոտեցումից  ի վեր Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունները սրվել են։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արեւմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի  այս հակամարտությունը և կունենա անկանխատեսելի հետևանքներ։