Հոկտեմբեր 19, 2022 08:21 Asia/Tehran
  • Պենտագոնը չի հաստատել Իրանից Ռուսաստան հրթիռներ ուղարկելու մասին լուրերը

Պենտագոնը չի հաստատել Իրանից Ռուսաստան հրթիռներ ուղարկելու Թեհրանի մտադրության վերաբերյալ արևմտյան որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը:

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ներկայումս տեղեկություններ չկան, որոնք կհաստատեն Իրանի  կողմից Ռուսատսանին «երկիր-երկիր» հրթիռներ  մատակարարելու մասին տեղեկությունները:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, որը տարածում է հակաիրանական լուրեր, հաղորդել էր, որ Թեհրանը Մոսկվային խոստացել է «երկիր-երկիր» հրթիռներ և «ավելի շատ անօդաչու սարքեր» վաճառել:

Reuters-ը պնդել է, որ այս կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին, երբ Իրանի փոխնախագահը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել էր Ռուսաստան։

Իրանը նախկինում հերքել էր Ռուսաստան անօդաչու սարքեր վաճառելու ամսին մասին պնդումները։ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին երեքշաբթի օրը հայտարարել է.«Իրանը զենք չի վաճառել Ուկրաինայի պատերազմի կողմերից որևէ մեկին»։

Պիտակ