Թուրքիան և Ռուսաստանը աշխատանքներ են տանում գազային հանգույցի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i185040-Թուրքիան_և_Ռուսաստանը_աշխատանքներ_են_տանում_գազային_հանգույցի_շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքներ են տարվում գազային հանգույցի շուրջ, ընթանում է նախագծման, շինարարության և մարքեթինգի գնահատում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 14:09 Asia/Tehran
  • Թուրքիան և Ռուսաստանը աշխատանքներ են տանում գազային հանգույցի շուրջ

Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքներ են տարվում գազային հանգույցի շուրջ, ընթանում է նախագծման, շինարարության և մարքեթինգի գնահատում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի աղբյուրը:

«Աշխատանքն իրականացվում է, այն պահանջում է նախագծման, շինարարության, մարքեթինգի գնահատականներ: Համապատասխան գերատեսչությունները կատարում են նախագահների հանձնարարականները, գործընթացը երկու երկրների ղեկավարների վերահսկողության տակ է»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսք»-ից տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Ռուսաստանի նախագահն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։

armenpress.am