Ադրբեջանը կրկնապատկում է Վրաստանի տարածքով գազի եւ նավթի արտահանումը Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/world-i185192-Ադրբեջանը_կրկնապատկում_է_Վրաստանի_տարածքով_գազի_եւ_նավթի_արտահանումը_Եվրոպա
Ադրբեջանը նախատեսում է ավելացնել իր էներգակիրների մատակարարումները Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարերի եւ տերմինալների միջոցով։ Բաքուն պատրաստվում է արտահանել 22 մլն խորանարդ մետր գազ եւ առաջիկա տարիներին էլ ավելի մեծացնել այդ ցուցանիշը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2022 15:58 Asia/Tehran
  • Ադրբեջանը կրկնապատկում է Վրաստանի տարածքով գազի եւ նավթի արտահանումը Եվրոպա

Ադրբեջանը նախատեսում է ավելացնել իր էներգակիրների մատակարարումները Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարերի եւ տերմինալների միջոցով։ Բաքուն պատրաստվում է արտահանել 22 մլն խորանարդ մետր գազ եւ առաջիկա տարիներին էլ ավելի մեծացնել այդ ցուցանիշը։

Այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահը, գրում է Նովոստի Վրաստանը։

Ադրբեջանական գազը Եվրոպա է տեղափոխվում Վրաստանի եւ  Թուրքիայի տարածքով. «Այս տարի մենք ստորագրել ենք  Ադրբեջանի եւ Եվրոպայի միջեւ փոխըմբռնման հուշագիր, եւ առաջիկա հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա։ Մենք հնարավորություն ունենք եւ նախատեսում ենք մինչեւ 2027 թվականը Եվրոպա արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Բնականաբար, մենք դա քննարկել ենք Վրաստանի վարչապետի հետ»։

Ալիեւը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) եւ Բաքու-Սուփսա նավթամուղերով, ինչպես նաեւ գործարկել նավթային տերմինալը, որը գտնվում է Արեւմտյան Վրաստանի Սուփսա գյուղում եւ ներկայումս չի շահագործվում։

NEWS.am