ՀՀ ԱԳ նախարարը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակ
https://parstoday.ir/hy/news/world-i185360-ՀՀ_ԱԳ_նախարարը_Հռոմի_Ֆրանցիսկոս_Պապին_է_ներկայացրել_տարածաշրջանում_ստեղծված_իրավիճակ
Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2022 14:03 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակ

Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։

Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։

Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։

araratnews.am