Կրեմլը պատասխանել է Ղարաբաղում խաղաղապահների մանդատը երկարացնելու մասին հարցին
Հոկտեմբեր 30, 2022 16:03 Asia/Tehran
Կրեմլը պատասխանել է Ղարաբաղում խաղաղապահների մանդատը երկարացնելու մասին հարցին:
Պատասխանելով Սոչիում ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովի շրջանակում ԼՂ-ում խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն առաջարկել է սպասել հանդիպմանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է որոշի ժամկետները։
«Պետք է սպասել հանդիպմանը»,-ասել է Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
news.am
Պիտակ