Հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումն է. Պուտինը` Ալիևին
https://parstoday.ir/hy/news/world-i185726-Հանդիպման_նպատակը_Ղարաբաղի_շուրջ_պայմանավորվածությունների_կատարումն_է._Պուտինը_Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սոչիում այսօրվա եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ նախկին պայմանավորվածությունների կատարումն է։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 17:08 Asia/Tehran
  • Հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումն է. Պուտինը` Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սոչիում այսօրվա եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ նախկին պայմանավորվածությունների կատարումն է։

«Կարծում եմ` հանդիպումը կարևոր նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եմ, այս հանդիպման նպատակը մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին»,– ասել է Պուտինը։

Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում իր առաքելությունն իրականացնում է ըստ արժանվույն։ Պուտինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջընթացը, սակայն նշել է այդ աշխատանքին լրացուցիչ խթան հաղորդելու անհրաժեշտությունը։

Ալիևն էլ հայտարարել է, որ ակնկալում է` Ռուսաստանը հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր պետք է եռակողմ հանդիպում ունենան, որի ընթացքում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Ավելի վաղ Պուտինը Սոչիում երկկողմ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

armeniasputnik.am