Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել Է
Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել Է: Այդ մասին, ինչպես Telegram-ալիքում հաղորդում Է Հացահատիկ արտահանողների միությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (WFP) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշված Է միության նյութերում, ամենից շատ պարենի մատչելիությունը նվազել Է Աֆրիկայի երկրներում, այդ թվում Մոզամբիկում, Եթովպիայում եւ Քենիայում: Բացի դրանից, պարենի մատչելիությունը նվազել Է Մադագասկարում եւ Աֆղանստանում:
Պարենավորման համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն՝ Աֆղանստանում թերասնումից տառապում Է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը: Հացահատիկ արտահանողների միոթյան ղեկավար Էդուարդ Զեռնինի կարծիքով՝ հացահատիկային գործարքը չի լուծել աշխարհի սովի խնդիրը:
Այդ առնչությամբ, Ռուսաստանն սկսել Է իր նախաձեռնությամբ օգնել կարիքավոր երկրներին: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նա նշել Է, որ, բացի ամենաաղաքատ երկրներին մինչեւ 500 հազար տոննա հացահատիկի մարդասիրական օգնությունից, որ հայտարարել Է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունը, ռուսաստանցի արտահանողները կարիքավոր երկրներին միլիոնավոր տոննաներով ցորեն եւ այլ հացահատիկային մշակաբույսեր են մատակարարում բարձր մրցակցային գներով: