Նոյեմբեր 15, 2022 08:15 Asia/Tehran
  • Իսպանիայում բեռնատարների վարորդները և ֆերմերներն անժամկետ գործադուլ են հայտարարել

Իսպանիայում բեռնատարների վարորդները և ֆերմերներն անժամկետ գործադուլ են հայտարարել:

Reuters-ի փոխանցմամբ՝ հարյուրավոր իսպանացի բեռնատարների վարորդներ և ֆերմերներ երկուշաբթի օրը մադրիդի կենտրոնից երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Նրանք պահանջում են փոխել ճանապարհային երթևեկության կանոնները և բողոքել են գնաճի դեմ։ 

Իսպանացի բեռնատարների և ֆերմերների գործադուլը մեկնարկել է  համընդհանուր առողջապահական քաղաքականության դեմ Մադրիդում կայացած բողոքի մեծ ցույցից մեկ  և կենսապայմանների թանկացման դեմ արհմիությունների զանգվածային ցույցերից՝  11 օր անց:

Ընթացիկ տարվա մարտին և ապրիլին բեռնատարների վարորդների մեկամսյա գործադուլը  կաթվածահար էր արել Իսպանիայի  տրանսպորտային արդյունաբերությունը և մատակարարման շղթան, առաջացնելով պարենային ապրանքների դեֆիցիտ ու գնաճ և վնաս հասցնելով ԵՄ անդամ այս երկրի տնտեսական աճին:

Պիտակ