Էրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգման մասին տեղեկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i187086-Էրդողանը_հաստատել_է_հացահատիկի_գործարքի_երկարաձգման_մասին_տեղեկությունը
«Թուրքիայի կողմից կազմակերպված քառակողմ բանակցությունների արդյունքում, համաձայն Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ընդունված որոշման, Սեւծովյան միջանցքով հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիրը երկարացվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,- գրել է Թուրքիայի ղեկավարը Twitter-ի իր էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2022 14:08 Asia/Tehran
  • Էրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգման մասին տեղեկությունը

«Թուրքիայի կողմից կազմակերպված քառակողմ բանակցությունների արդյունքում, համաձայն Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ընդունված որոշման, Սեւծովյան միջանցքով հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիրը երկարացվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,- գրել է Թուրքիայի ղեկավարը Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել էր, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի 120 օրով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ պաշտոնական հայտարարություններ են սպասվում ՄԱԿ-ից և Թուրքիայից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է պարենային գործարքը վերսկսելու բոլոր կողմերի համաձայնությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում համաձայնագրեր են ստորագրել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ: Գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։