Էրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգման մասին տեղեկությունը
«Թուրքիայի կողմից կազմակերպված քառակողմ բանակցությունների արդյունքում, համաձայն Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ընդունված որոշման, Սեւծովյան միջանցքով հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիրը երկարացվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,- գրել է Թուրքիայի ղեկավարը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել էր, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի 120 օրով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ պաշտոնական հայտարարություններ են սպասվում ՄԱԿ-ից և Թուրքիայից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է պարենային գործարքը վերսկսելու բոլոր կողմերի համաձայնությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում համաձայնագրեր են ստորագրել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ: Գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։