Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի վարչապետը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի օրը ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական XI միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստում հայտնել է, որ Մոսկվայի եւ Բաքվի համագործակցությունը վերջին շրջանում իսկապես ռազմավարական եւ դաշնակցային բնույթ է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Բաքվում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Կողմերը քննարկել է երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտի վերաբերյալ:
«Վերջին տարիներին բարեկամության եւ գործընկերության կապերն էլ ավելի են ամրապնդվել։ Համագործակցությունն իսկապես ռազմավարական եւ դաշնակցային բնույթ է ստացել»,- ասել է նա։
Նրա կարծիքով, մեծ ներուժ կա երկու պետությունների միջեւ հումանիտար համագործակցության զարգացման համար։
ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել եւ հաշվի առնել ֆորումի մասնակիցների առաջարկները. «Տարածաշրջանային կապերի աշխարհագրության ընդլայնումը եւ հաստատված շփումների ամրապնդումը կնպաստեն մեր երկրների տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։