Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները և «հացահատիկային միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i187144-Թուրքիայի_և_Ռուսաստանի_հարաբերությունները_և_հացահատիկային_միջանցքի_շուրջ_իրավիճակի_զարգացումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները, գազային հանգույցի նախագիծը և «հացահատիկային միջանցքը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2022 13:58 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները և «հացահատիկային միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները, գազային հանգույցի նախագիծը և «հացահատիկային միջանցքը»։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները և «հացահատիկային միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինին՝ Ստամբուլի հացահատիկի արտահանման համաձայնագիրը 120 օրով երկարաձգելու վերաբերյալ կառուցողական դիրքորոշման համար», - հայտնել են գրասենյակից։

«Գոհունակություն հայտնելով Թուրքիայում բնական գազի կենտրոն ստեղծելու Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկի կապակցությամբ՝ նախագահ Էրդողանն ասել է, որ թիմերը կիրականացնեն անհրաժեշտ տեխնիկական, իրավական և առևտրային գնահատումներ՝ հնարավորինս շուտ ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ասվում է ուղերձում։

araratnews.am