«Հյուսիս–Հարավը» կփոխի համաշխարհային լոգիստիկան
https://parstoday.ir/hy/news/world-i187612-Հյուսիս_Հարավը_կփոխի_համաշխարհային_լոգիստիկան
Մինչև 2030 թվականը միջանցքի զարգացման շրջանակում կիրականացվի ընդհանուր ավելի քան 38 մլրդ դոլարի ավելի քան 100 ներդրումային նախագիծ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 07:42 Asia/Tehran
  • «Հյուսիս–Հարավը» կփոխի համաշխարհային լոգիստիկան

Մինչև 2030 թվականը միջանցքի զարգացման շրջանակում կիրականացվի ընդհանուր ավելի քան 38 մլրդ դոլարի ավելի քան 100 ներդրումային նախագիծ։

«Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ն կփոխի համաշխարհային լոգիստիկան, «Տրանսպորտային շաբաթ - 2022»–ի ընթացքում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Նրա խոսքով` նախագծի կարևորությունն այն է, որ այն հյուսիսից հարավ հատում է «Արևելք–Արևմուտք» ՄՏՄ–ի մի շարք տարանցիկ միջանցքներ։

Այդ հատումը հնարավորություն է տալիս «Հյուսիս–Հարավ» ուղղել մեծաթիվ տարանցիկ հոսքեր և բեռներ։

Միջանցքով տարեկան անցկացվում է շուրջ 14-17 մլն տոնն բեռ։ Մինչև 2030 թվականի բեռնափոխադրումների ծավալը կարող է աճել կրկնակի` մինչև 25-30 մլն տոննա։

Երկու միջանցքների համակցումը («Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ») և դրանց տրանսպորտային ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը կարող է նպաստել գործնականում Մեծ Եվրասիայի նախաձեռնության իրականացմանը։

Եվրասիական զարգացման բանկի գնահատականներով` մինչև 2030 թվականը միջանցքի զարգացման շրջանակում կիրականացվի ընդհանուր ավելի քան 38 մլրդ դոլարի ավելի քան 100 ներդրումային նախագիծ։

Այն մասին, թե ինչպես նոր նախագծերը կնպաստեն Կասպյան տրանսպորտային զարկերակի ձևավորմանը` դիտեք մեր տեսանյութում։

 armeniasputnik.am