Չինաստանը պատրաստ է համագործակցել Հյուսիսային Կորեայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i187690-Չինաստանը_պատրաստ_է_համագործակցել_Հյուսիսային_Կորեայի_հետ
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է ընդլայնել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 11:37 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստ է համագործակցել Հյուսիսային Կորեայի հետ

Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է ընդլայնել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը։

Չնայած հրթիռային և միջուկային ծրագրերի պատրվակով Հյուսիսային Կորեայի դեմ գործադրվող արևմտյան ճնշումներին և Փհենյանի տարածաշրջանային դաշնակիցների սադրիչ գործողություններին, որոնք Կորեական թերակղզում բազմաթիվ զորավարժություններ են անցկացրել, Չինաստանը շարունակում է այդ երկրին աջակցելու իր քաղաքականությունը։

Հյուսիսային Կորեայի պաշտոնական KCNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղղված նամակում գրել է. «Չինաստանը պատրաստ է համագործակցել Հյուսիսային Կորեայի հետ՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, կայունություն հաստատելու և բարեկեցություն ապահովելու համար»։