ԱՄՆ-ն դիմել է Վենեսուելային՝ էներգակիրներ գնելու հարցով
(last modified Sun, 27 Nov 2022 06:05:50 GMT )
Նոյեմբեր 27, 2022 09:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դիմել է Վենեսուելային՝ էներգակիրներ գնելու հարցով

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն, պատժամիջոցների նվազեցման դիմաց, նավթ կներմուծի Վենեսուելայից։

Ըստ այդ լուրերի, այն բանից հետո, երբ Վենեսուելայի կառավարությունը և նրա ընդդիմությունը հայտարարել են, որ կվերսկսեն քաղաքական բանակցությունները, Միացյալ Նահանգները շաբաթ օրն ամերիկյան Chevron նավթային ընկերությանը արտոնագիր է տրամադրել՝ Վենեսուելայում իր ներդրումային ընկերությունների կողմից արտադրված նավթը կամ նավթամթերքը ներկրելու համար։Ուկրաինայի պատերազմը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Եվրոպայի և ԱՄՆ-ի համար՝ էներգետիկ կարիքները ապահովելու հարցում։