Հյուսիսային Իրաքում 4 թուրք զինվոր է սպանվել
TRT լրատվական գործակալությունը հայտնել է Հյուսիսային Իրաքում չորս թուրք զինվորների մահվան մասին։
Գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեք թուրք զինվորականները սպանվել են են PKK (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) խմբավորման անդամների կողմից` Հյուսիսային Իրաքի Փանջեհ Քելիդ օպերատիվ տարածքում:
Նույն օպերատիվ տարածքում, կայծակի հարվածի հետևանքով, զոհվել է նաև թուրքական բանակի մի սպա։
Անկարան ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անունը (PKK) և այդ խմբավորման դեմ պայքարի պատրվակով, անօրինական հարձակումներ է իրականացնում Իրաքի հյուսիսային շրջանների դեմ։ Բաղդադը բողոքում է Թուրքիայի գործողությունների դեմ, դրանք համարելով Իրաքի տարածքային ամբողջականության խախտում։