Մեկնաբանություն՝Ռւսաստանը մերժել է Բայդենի պայմանները Պուտինի հետ հանդիպման համար
(last modified Sat, 03 Dec 2022 08:07:22 GMT )
Դեկտեմբեր 03, 2022 11:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝Ռւսաստանը մերժել է Բայդենի պայմանները Պուտինի հետ հանդիպման համար

Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է.« Նախագահ Բայդենն իրականում ասել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե Պուտինը (իր ուժերը) դուրս բերի Ուկրաինայից։Անկասկած Մոսկվան չի ընդունելու նման պայմաններ»: Ելնելով դրանից՝ Պեսկովը հայտարարել է «Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունների» շարունակման մասին։

Ջո Բայդենը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր , որ եթե Պուտինը իսկապես մտադիր է վերջ դնել Ուկրայինայի հակամարտություններին , պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի նախագահի հետ։Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ պայմանավորվել են Պուտինին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում հակամարտության շարունակման համար։

ԱՄՆ-ի նախագահի նոր դիրքորոշումը նշանակալի ու հիմնական շրջադարձ է Ուկրայինայի պատերազմի նկատմամբ նրա նախկին դիրքորոշման համեմատությամբ: Փաստորեն, Բայդենը 180 աստիճան շրջադարձ կատարելով իր նախկին մոտեցման առումով , երբ մարտ ամսին ասել էր , որ Պուտինը պետք է հեռանա պաշտոնից, հայտարարել է , որ Պուտինը սխալ հաշվարկ է կատարել՝ հարձակվելով Ուկրաինայի վրա, և եթե պատրաստ լինի իր ուժերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից, ինքը ևս պատրաստ կլինի խորհրդակցելով ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ ,հանդիպել նրան: Բայդենի դիրքորոշման շրջադարձի մասին բազմաթիվ պատճառներ կան:

Նախ, Եվրոպայից և ԱՄՆ-ից Ուկրաինային սպառազինության օգնության հոսքը այժմ խախտվել է ,հատկապես՝ եվրոպական երկրների կողմից: Փաստորեն, ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները ԱՄՆ-ի նման զենքի զանգվածային պաշարներ չունեն և այդ պատճառով այս երկրներն այժմ խոսում են իրենց զինամթերքի և զենքի պաշարների սպառման և Ուկրաինա զենք ուղարկելու անկարողության մասին։Այդ կապակցությամբ իտալացի օրենսդիրները հինգշաբթի օրը չեղարկել են այն օրինագիծը, որը թույլ էր տալիս այդ երկրին զենք ուղարկել Ուկրաինա՝ առանց խորհրդարանի հավանության:Նման խնդրի դիմաց են կանգնած ևրոպական այլ երկրները ,ինջպես ՝Գերմանիան: Այսպիսով, ԱՄՆ-ը աստիճանաբար ստիպված կլինի միայնակ զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ հաշվի առնելով ԱՄՆ-ի միջշրջանային ընտրությունների արդյունքները և Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությունը՝ Բայդենի կառավարությունը այսուհետ դժվարության դիմաց է կանգնելու Ուկրաինային զենք մատակարարելու համար, անհրաժեշտ բյուդջեն հաստատելու առումով: Հանրապետականները ցանկանում են ավելի խիստ սահմանափակումներ և վերահսկողություն այս ռազմական օգնության նկատմամբ:

Բայդենի կողմից իր նախկին դիրքորոշումը վերանայելու ևս մեկ պատճառ է հանդիսանում՝ եվրոպական կառավարությունների ճնշումը, դադարեցնելու Ուկրաինայի պատերազմը ,նկատի առնելով եվրոպական երկրների տնտեսական և սոցիալական վիճակի վատթարացումը: Այս կառավարությունները Բայդենի իշխանության և անդրատլանտյան վերամիավորման ժամանակաշրջանում , իրենց ղեկը հանձնել են Վաշինգտոնին և, անկախ հակառուսական քաղաքականության շարունակման սարսափելի հետևանքներից, խիստ դժգոհություն են պատճառել եվրոպացի քաղաքացիների մոտ , ովքեր ցանկանում են ներկայիս քաղաքականության փոփոխությունը և Ուկրայինայի պատերազմի վերջ գտնելը:Բայդենի դիրքորոշման փոփոխման մյուս գործոնը արևմուտքի հիասթափությունն է ընթացիկ պատերազմում Ուկրայինաի բանակի հաղթանակի և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ , որոնք այժմ Մոսկվան պաշտոնապես կցել է իր տարածքին։Չնայած Արևմուտքի զենքի հսկայական օգնությանը, ուկրաինացիները միայն սահմանափակ առաջխաղացումներ են կատարել այնպիսի շրջաններում, ինչպիսին է՝ Խարսոնը և ձմռան եղանակով, գործնականում տեղաշարժ չի լինելուՈւկրայինայի պատերազմի ճակատներում: