Պելեի ինքնազգացողությունը վատացել է
https://parstoday.ir/hy/news/world-i188348-Պելեի_ինքնազգացողությունը_վատացել_է
Բրազիլացի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 16:39 Asia/Tehran
  • Պելեի ինքնազգացողությունը վատացել է

Բրազիլացի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին։

Աղբյուրը հայտնում է, որ 82-ամյա Պելեն այլևս չի արձագանքում քիմիոթերապիային: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդին տրամադրվում է միայն պալիատիվ խնամք։ 

Հիշեցնենք, որ Պելեն հոսպիտալացվել էր։ 2022 թվականին նա ևս երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա՝ երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման հետ կապված միջամտությունների համար։