ԱԱ 2022. Պորտուգալիայի «գոլերի փառատոնը» և Մարոկկոյի հաղթանակն Իսպանիայի նկատմամբ
(last modified Wed, 07 Dec 2022 05:07:25 GMT )
Դեկտեմբեր 07, 2022 08:37 Asia/Tehran
  • ԱԱ 2022. Պորտուգալիայի «գոլերի փառատոնը» և Մարոկկոյի հաղթանակն Իսպանիայի նկատմամբ

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի վերջին խաղում Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիային և Ռոնալդուին փոխարինած ֆուտբոլիստի փայլուն խաղի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ռոնալդուն խաղի մեջ մտավ 73-րդ րոպեից: Նրան փոխարինած Գոնսալո Ռամոսը հեթ-տրիկի հեղինակ  դարձավ՝ 17-րդ, 51-րդ և 67-րդ րոպեներին խփած գոլերով: Սա Կատարի առաջնության առաջին հեթ-տրիկն էր: 

Քառորդ եզրափակչում Պորտուգալիան կհանդիպի Մարոկկոյի ընտրանու հետ, որը 11 մետրանոց գոլերով հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ:  Մարոկկոյի հավաքականը, դարպասապահ Յասին Բոնոյի փայլուն խաղի շնորհիվ, անակնկալ կերպով դուրս մղեց Իսպանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 
Մարոկկո-Շվեյցարիա հանդիպումն ավարտվելց առանց գոլի: Խաղի հիմնական ժամանակին երկու անգամ ավելացվեց 15 րոպե: 

Տուգանային հարվածների ժամանակ Մարոկկոյի հավաքականը  փայլուն հաղթանակ տարավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ։


Խաղի ավելացված ժամանակի ընթացքում Մարոկկոյի դարպասապահը կանխեց Իսպանիայի երեք 11 մետրանոց հարվածները, իսկ Մարոկկոյի 4 հարվածներից 3-ը գրավեցին Իսպանիայի դարպասը, 3:0 հաշվով հաղթանակ պարգևելով մարոկկացիներին և մրցաշարից դուրս թողնելով  իսպանացիներին: