Ռուսաստանի բանակը ծանր կորուստներ է պատճառել ուկրաինացի զինվորներին և օտարերկրյա վարձկաններին
https://parstoday.ir/hy/news/world-i188942-Ռուսաստանի_բանակը_ծանր_կորուստներ_է_պատճառել_ուկրաինացի_զինվորներին_և_օտարերկրյա_վարձկաններին
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում, Դոնեցկում և Լուգանսկում ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների հարձակումները հետ մղելիս, ռուսական ուժերը մեծ կորուստներ ու վնասներ են պատճառել նրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2022 14:28 Asia/Tehran
  • Ռուսաստանի բանակը ծանր կորուստներ է պատճառել ուկրաինացի զինվորներին և օտարերկրյա վարձկաններին

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում, Դոնեցկում և Լուգանսկում ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների հարձակումները հետ մղելիս, ռուսական ուժերը մեծ կորուստներ ու վնասներ են պատճառել նրանց:

Russia Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում և Խարկովի նահանգում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 180 ուկրաինացի զինվորական և օտարերկրյա վարձկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների տեխնիկա, այդ թվում՝ երեք բեռնատար և երկու ռազմական մեքենա։

Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, արևմտյան երկրներն աջակցել են Կիևին՝ միլիարդավոր դոլարների ռազմական և անվտանգության օգնություն ուղարկելով։

ԱՄՆ-ը, որը Ուկրաինայի գլխավոր աջակիցն է, պատերազմի սկզբից Կիևին ավելի քան 19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։

Ռուսական բանակը Ուկրաինայի վրա հարձակվել է փետրվարի 24-ին՝ նպատակ ունենալով օգնել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների իշխանություններին ուկրաինական հարձակումների դեմ։

Այդ ժամանակվանից ռուս պաշտոնյաները բազմիցս ասել են, որ իրենք չեն թիրախավորում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը և չեն ձգտում գրավել այդ երկիրը, այլ միայն ձգտում են ապանացիստականացնել և զինաթափել Ուկրաինան:

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլև հակամարտությունների սրման պատճառ դարձան այդ երկրում:

Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այդ երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։