Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործնական հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i189024-Պուտինն_ու_Ալիևը_քննարկել_են_եռակողմ_պայմանավորվածությունների_կատարման_գործնական_հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական հարցեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2022 13:42 Asia/Tehran
  • Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործնական հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական հարցեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը», - նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։

ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 26-ի և նոյեմբերի 22-ին: Այդ ժամանակ նրանք քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը: