«Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i189190-Կարիք_չկա_օգնություն_փնտրել_ուրիշներից_._Չավուշօղլուն_Հայաստանին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու խաղաղության գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 13:31 Asia/Tehran
  • «Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու խաղաղության գործընթացին։

Լրագրողների հետ զրույցում Չավուշօղլուն ասել է. «Մենք ժեստեր արեցինք վստահության ամրապնդման քայլերի համար, այսուհետ բոլորը պետք է քայլ անեն, Հայաստանը նույնպես պետք է անկեղծ քայլ անի, պետք է անկեղծորեն արձագանքի մեր անկեղծ մոտեցմանը: Մենք, որպես Ադրբեջան և Թուրքիա, արձագանքում ենք այդ անկեղծությունը, որովհետև մենք անկեղծ ենք:

Կարևոր չէ, թե նա ուր է Հայաստանը նայում՝ դեպի Արևելք, թե Արևմուտք, կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից: Այստեղ՝ Հարավային Կովկասի երկրները, մենք, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք մեր իսկ խաղաղության ու կայունության համար, այլապես ոչ մի օգուտ ոչ Արևելքից, ոչ Արևմուտքից, դա հնարավոր չէ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

1in.am/