Ամերիկայում հրազենի զոհերի ամենամեծ թիվը կազմում են սևամորթ երիտասարդները
https://parstoday.ir/hy/news/world-i189688-Ամերիկայում_հրազենի_զոհերի_ամենամեծ_թիվը_կազմում_են_սևամորթ_երիտասարդները
Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 2020 թվականին հրազենի կիրառման հետևանքով մահվան դեպքերի 47 տոկոսը, որոնց զոհ են դարձել երեխաներն ու դեռահասները, պատկանում է սևամորթ հասարակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 12:03 Asia/Tehran
  • Ամերիկայում հրազենի զոհերի ամենամեծ թիվը կազմում են սևամորթ երիտասարդները

Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 2020 թվականին հրազենի կիրառման հետևանքով մահվան դեպքերի 47 տոկոսը, որոնց զոհ են դարձել երեխաներն ու դեռահասները, պատկանում է սևամորթ հասարակությանը:

ԱՄՆ-ի Փոքրամասնությունների առողջության և առողջապահական անհամամասնությունների  վերահսկման ազգային ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրել  և գնահատման են ենթարկել   1-ից 19 տարեկան սևամորթ և սպիտակամորթ երեխաների շրջանում հրազենից մահվան դեպքերը և , ինչպես նաև ծագումով իսպանացի, բնիկ ամերիկացի, ասիացի և ամերիկացի երիտասարդների   և  Խաղաղ օվկիանոսի կղզիների երիտասարդների   տվյալները,որոնք հավաքվել են 2019-2020 թվականների ընթացքում: 

Նրանք պարզել են, որ 2013-ից 2020 թվականներին հրազենից մահացության դեպքերը սևամորթ երիտասարդների շրջանում աճել են 108,3 տոկոսով և սպիտակամորթ երիտասարդների շրջանում՝ 47,8 տոկոսով:

2019-2020 թ. սևամորթ երիտասարդների շրջանում հրազենից մահացության դեպքերն աճել են 39,2 տոկոսով, իսկ սպիտակամորթ երիտասարդների շրջանում նմանատիպ մահվան դեպքերն աճել են 16,4 տոկոսով: