Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք վաճառելու մասին լուրերը
Դեկտեմբեր 23, 2022 06:43 Asia/Tehran
Հյուսիսային Կորեայի ԱԳՆն հերքել է Ռուսաստանին զենք և զինամթերք վաճառելու մասին լուրերը:
Արևմտյան երկրները հայտարարում են, թե Ռուսաստանը նպատակ ունի զենք գնել Հյուսիսային Կորեայից ու Իրանից, թեև այդ երկրներն այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։
Օրերս ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարեց. «Մեծ Բրիտանիան գրեթե համոզված է, որ Ռուսաստանը նպատակ ունի զենք գնել Հյուսիսային Կորեայից և խիստ պատժամիջոցների տակ գտնվող այլ երկրներից, քանի որ իր պաշարները նկատելիորեն նվազում են»:
Պիտակ