Թրամփի օրոք ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցված պատը կքանդվի
ԱՄՆ Արիզոնա նահանգում Մեքսիկայի հետ սահմանին կառուցված 45 կիլոմետրանոց պատը, որն արժեցել է 80 միլիոն դոլար, կքանդվի:
Ամիսներ տևած տարաձայնություններից հետո, Արիզոնա նահանգի նահանգապետը շահել է Ֆենիքսի դաշնային դատարանում բնապահպան խմբի կողմից ներկացված հայցի գործով դատը, և համաձայնել քանդել երկհարկանի պատը, որը կառուցվել էր հարկատուների փողերով:
Չնայած պատը կառուցվել էր անօրինական միգրացիան կանխելու համար, սակայն Հարավային Ամերիկայի երկրներից մեծ թվով ներգաղթյալներ շարունակում են անօրինական կերպով մուտք գործել ԱՄՆ: 2016թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի կարգախոսներից էր՝ «Կառուցիր պատը»:Նա հայտարարում էր, որ պատի կառուցման գինը պետք է վճարի Մեքսիկան: Սակայն նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սկսեց փնտրել գումարի այլ աղբյուր: Երկու տարի շարունակ Կոնգրեսը հրաժարվում էր պատի կառուցման համար բյուջե հատկացնել: Այս տարաձայնությունների արդյունքում, կառավարությունն ամենաերկար ժամկետով դադարեցրեց աշխատանքը:Այնուհետև Թրամփը երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարեց, ինչը նրան թույլ տվեց պատի կառուցման համար գումարը ստանալ Պենտագոնից:
Թրամփի օրոք կառուցվեց պատի ¼-ը՝ 45 կիլոմետր երկարությամբ: Պատի կառուցումը շարունակվեց մինչև Բայդենի երդմնակալության արարողությունը: