ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը նվազել է
Դեկտեմբեր 23, 2022 06:47 Asia/Tehran
ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը հասել է 1996 թվականից հետո ամենացածր մակարդակին:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ վերջին երկու տարիներին կորոնավիրուսի համավարակի և թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացության աճը կյանքի միջին տևողության նվազման հիմնական պատճառն է:
Ըստ այդ հայտարարության՝ սրտի հիվանդություններից և քաղցկեղից հետո, 2021թ կորոնավիրուսը եղել է ԱՄՆ-ում մահացության երրորդ պատճառը, որին հաջորդել է թմրամիջոցների չարաշահումը։Միայն 2021 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահվան 106999 դեպք, ինչը 2020 թվականի համեմատ աճել է 16%-ով։
Պիտակ