ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը նվազել է
https://parstoday.ir/hy/news/world-i189800-ԱՄՆ_ում_կյանքի_միջին_տևողությունը_նվազել_է
ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը հասել է 1996 թվականից հետո ամենացածր մակարդակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 06:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը նվազել է

ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը հասել է 1996 թվականից հետո ամենացածր մակարդակին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ վերջին երկու տարիներին կորոնավիրուսի համավարակի և թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացության աճը կյանքի միջին տևողության նվազման հիմնական պատճառն է:
Ըստ այդ հայտարարության՝ սրտի հիվանդություններից և քաղցկեղից հետո, 2021թ կորոնավիրուսը եղել է ԱՄՆ-ում մահացության երրորդ պատճառը, որին հաջորդել է թմրամիջոցների չարաշահումը։Միայն 2021 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահվան 106999 դեպք, ինչը 2020 թվականի համեմատ աճել է 16%-ով։