Չինաստան. Իրանը ապացուցել է իր բարի կամքը ՀԳՀԾ-ի բանակցություններում
(last modified Mon, 26 Dec 2022 14:21:03 GMT )
Դեկտեմբեր 26, 2022 17:51 Asia/Tehran
  • Չինաստան. Իրանը ապացուցել է իր բարի կամքը ՀԳՀԾ-ի բանակցություններում

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանը դրսևորել է իր բարի կամքը ՀԳՀԾ-ի իրագործումը վերսկսելու համաձայնագրի առնչությամբ, և մյուս կողմերը պետք է գնան նույն ճանապարհով»։

երկուշաբթի  օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը ընդգծեց.« Իրանի միջուկային համաձայնագրի (ՀԳՀԾ) հետ առնչվող բոլոր կողմերը պետք է հավատարիմ լինեն շարունակելու բանակցությունը և և արագացնել դիվանագիտական ​​ջանքերը՝ այս համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ վերականգնելու համար։

Մաո Նինգը հայտարարելով, որ ՀԳՀԾ-ի վերածննդի բանակցությունները վերջնական փուլում են ասաց.«Չնայած այս բանակցությունների առջև ծառացած բարդություններին և մարտահրավերներին, համաձայնության հասնելու հույս դեռ կա»:

Նա ընդգծեց, որ Չինաստանը կշարունակի համագործակցել ՀԳՀԾ-ի բանակցություններին առնչվող բոլոր կողմերի հետ՝ նպատակ ունենալով դիվանագիտական ​​ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը, պաշտպանել միջուկային զենքի չտարածման ռեժիմը և պահպանել խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում:

Պեկինը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ն ​​է ՀԳՀԾ-ի հետ կապված խնդիրների պատճառը։